Արդյունաբերական ապերախտ հսկան և երկրորդ հերթի պարտատերը
Ալավերդին Խորհրդային միության գունավոր մետաղագործության և քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոններից էր՝ 5 000-ից ավելի աշխատողներով։ Քաղաքում ապրում էր քսաներեք հազար մարդ։ Այս քաղաքում հնարավոր էր գտնել ԽՍՀՄ-ում դեֆիցիտ համարվող ապրանքները։ Գաղտնիք չէր, որ Մոսկվան «լավ» աչքով էր նայում Ալավերդիին։ ԽՍՀՄ-ն այստեղի գործարաններից տանում էր հսկայական քանակությամբ պղինձ, ոսկի, արծաթ կիսաթանկարժեք մետաղներ, պղնձարջասպ, ծծմբական թթու։ Իբրև հատուցում, քաղաքում ապրող երեխաներին ճամբարներ էր ուղարկում՝ հանգստանալու, իսկ արդյունաբերության մեջ աշխատող նրանց ծնողներին՝ առողջարաններ։ Ժամանակ առ ժամանակ Մոսկվայից «ստուգողներ» էին գալիս և Պղնձաքիմիական կոմբինատի հարևանությամբ ապրող մարդկանց հարցուփորձ անում առողջական խնդիրների մասին։
Պարանյան Միշան կրթությամբ տեխնիկ-մետալուրգ է, 38 տարի աշխատել է Ալավերդու կոմբինատում իբրև հումքի կիզման արտադրամասի պետ։ 150 նորարարական առաջարկի հեղինակ է: Թեև Պարանյանն ամեն տարի առողջարանի ուղեգիր է ստացել, բայց տարիների ընթացքում աշխատանքի պատճառով կորցրած առողջությունը վերականգնել չի հաջողվել։ Բժշկական հանձնաժողովը 88թ-ին որոշել է, որ Պարանյան Միշան մասնագիտական հիվանդություն ունի, հիսուն տոկոսով կորցրել է առողջությունը։Աշխատավարձի հիսուն տոկոսի չափով՝ 172 ռուբլի, Պարանյանին փոխհատուցում է նշանակվել, որը նա ստացել է մինչև 2014թ-ը՝ անկախ գործարանի սեփականատերերի և դրամի հետ տեղի ունեցած փոփոխություններից։ /1996թ․ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը վերակազմավորվել է Մանեսի գունավոր մետաղների գործարան ԲԲԸ-ի/։ 2014թ-ից գործարանը դադարել է վճարումներ անել։ Երբ Պարանյանը փորձել է դատական կարգով պաշտպանել իր իրավունքը, դատարանը նրան մերժել է՝ հիմնավորելով, որ Մանեսի ԳՄԳ ԲԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Դատարանը որոշել է, որ ո՛չ ընկերությունը, ո’չ էլ լուծարային հանձնաժողովը չեն հրաժարվում իրենց պարտավորություններից, պարզապես այն քաղաքացիները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել, համարվում են երկրորդ հերթի պարտատերեր, որոնց փոխհատուցման հերթը կհասնի, երբ բավարարվեն առաջին հերթի պարտատերերի նկատմամբ պահանջները։ Թե քանի այսպիսի պարտատեր է սպասում իր հերթին, դժվար է ասել, որովհետև մասնագիտական հիվանդություն ունեցողների ցուցակը գործարանը չի հրապարակում։ Իսկ ութսունն անց, բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող Պարանյանը որոշել է այնքան ապրել, մինչև ստանա փոխհատուցումը։ Ասում է՝ ինքը երկարակյաց է, բայց իրենց հերթին սպասող տասնյակ մարդիկ արդեն մահացել են։
Ավելին՝ readymag.com
Չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը…
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…