

Մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ:
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 20-ին հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022 թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ ասել էր, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:
Մեկ շաբաթ անց Չավուշօղլուն հստակեցնելով հայտարարել էր, որ ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փետրվարի սկզբին հաստատելով սա, հայտնել էր, որ ինքն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի ֆորումին, սակայն այդ ժամանակ մասնակցության մասին վերջնական որոշում չկար:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…