

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանության Թվիթերյան էջը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունը:
Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել Հանրապետության նախագահի պաշտոնից, որից հետո ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնեց Ազգային ժողովի նախագահը՝ մինչև որ տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ՝ ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով:
Մարտի 3-ին Ազգային ժողովը երկրորդ փուլով ՀՀ նախագահ ընտրեց այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին՝ Վահագն Խաչատուրյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Նախագահի երդմնակալության համար Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մարտի 13-ին:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…