Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր, Այգեպար և Ոսկեպար գյուղերի 9-13 տարեկան 70 երեխաներ այսօր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ մասնակցելու ինտերակտիվ-կրթական ծրագրին։ Ազգային պատկերասրահից հետո նրանք կայցելեն Հաղթանակի զբոսայգի, Կենդանաբանական այգի, կշրջեն Երևանի այգիներով, ինչպես նաև կլինեն Տաշիր պիցցայում և մեր սիրելի Պոնչիկանոցում։ Ամառային արձակուրդների շրջանակում նման այցեր կազմակերպելու ենք Հայաստանի սահմանամերձ գյուղերի հարյուրավոր երեխաների համար։
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից