

Ծխախոտ արտադրող խոշորագույն բրիտանական British American Tobacco ընկերությունը (արտադրում է Kent, Lucky Strike և Java ծխախոտները) հայտարարել է, որ կլքի Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին։ Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մենք եզրակացրել ենք, որ BAT-ի բիզնեսը Ռուսաստանում ունենալն այլևս կայուն չէ ներկայիս միջավայրում: Այսօր մենք սկսել ենք մեր ռուսական բիզնեսի արագ փոխանցման գործընթացը՝ միջազգային և տեղական օրենքներին լիովին համապատասխան։ Բացի մեր 2500 աշխատակիցների աշխատավարձերը վճարել շարունակելուց, մենք ամեն ինչ անելու ենք նրանց հետագա զբաղվածությունն ապահովելու համար։ Գործընթացի ավարտից հետո BAT-ն այլևս չի լինի Ռուսաստանում»։
British American Tobacco-ն արտադրում է Dunhill, Kent, Vogue, Rothmans, Pall Mall, Lucky Strike և Java ծխախոտները, Glo ծխախոտի տաքացուցիչներ և Neo փայտիկներ: Ընկերությանն է պատկանում Սանկտ Պետերբուրգում գտնվող BAT-SPb գործարանը, որն արտադրում է ծխախոտ և ձողիկներ ջեռուցման համար։
Այս շաբաթվա սկզբին BAT-ը հայտարարել էր, որ կդադարեցնի ծրագրված ներդրումները Ռուսաստանում և կկենտրոնանա տեղական արտադրության ծխախոտի արտադրանքի իր պորտֆելի վրա։
Սկզբնաղբյուրը՝ Meduza-ի։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…