Գլխավոր
28.07.2019

Ովքե՞ր են էս գրասենյակի առնետները, որ ուզում են կինոյի դաշտը կարգավորեն. Հովհաննես Գալստյան

Ովքե՞ր են էս գրասենյակի առնետները, որ ուզում են կինոյի դաշտը կարգավորեն. Հովհաննես Գալստյան

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անընդհատ ինձ համոզում եմ՝ թող, մի մտածի էդ ուղղությամբ, ուղղակի գնա նկարի, բայց համբերության բաժակը լցվում է ու էլի գրում եմ ինդուստրիան սխալ ուղղությամբ տանելու դեմ։ Չի ստացվում չխոսել։ Ցավոտ ա։
***
Ուղիղ 13 տարի, առաջին ֆիլմով Հայաստանում ֆիլմ անելու ամբողջ տանջանքը մաշկիս վրա զգալուց սկսած, պայքարել եմ կինոինդուստրիան ապականող մարդկանց ու թայֆեքի դեմ։ Արել եմ, որովհետև ուզում եմ ֆիլմեր նկարել։ Իմ համար եմ արել, ստացվում է, ուրիշի համար չէ։ Կարելի է էսպես ասել։ Դաժան հակազդեցության եմ արժանացել, հակակրանքի, թշնամանքի, զրպարտության․․․ դա ինձ չի խանգարել։ Իմ բնավորությունն է այդպիսին, ինձ հետաքրքիր չեն թշնամիները։ Ու, ասեմ, իրենք միշտ քիչ են, ոնց հավաքվում են իրար վրա, մեկ ա ինձ քիչ են։ Բայց խոսքն ուրիշ բանի մասին է։

Հիմա ես աշխատում եմ մեր երկրի լավագույն մասնագետների հետ։ Մենք սարսափելի ռեժիմով ենք աշխատում, ինձ համար շատ անսովոր պայմաններում։ Արտադրության առանձնահատկությունների պատճառով։ Ես տեսնում եմ, որ ԿԻՆՈ ԱՆՈՂ մարդկանց այն սերունդը, ում հետ սովոր էի աշխատել, ովքեր իմ «մեծերն էին» կինոյում, խոսքս «կուռքերի» մասին չէ, այլ տարիքով ինձնից մեծ ձայն գրող, ֆոկուս պահող, լույս դնող, կաբել ձգող, օբյեկտիվներ փոխող, դեկոր սարքող, գրիմ անող․․․ կինոյի հիմքերի հիմքը հանդիսացող, նկարահանման հրապարակի մարդկանց մասին է։ Այս մարդիկ փոխվել են, նկարահանման կանոնները փոխվել են։ Նոր իրավիճակ է ձևավորվել, հին կանոնները չեն աշխատում։ Ու այս ամենը «կինոյի հանդեպ սիրո» վրա էլ չի աշխատում։ Այս ամենը կարգավորման կարիք ունի։

Հիմա գանք հիմքին։ Այս մարդիկ, մեր երկրի լավագույն մարդիկ, մեր նկարահանման հրապարակների մարդիկ, արդյո՞ք տեղյակ են, որ Հայաստանում, Կինոհրապարակից մղոններով հեռու, մի կարգին ֆիլմ չարտադրած, խելքը գլխին մի կադր չբռնած ինչ որ տպեր կինոյի օրենք են հրապարակ գցում։ Կինոյի քրտինքից, տասնչորսժամյա աշխատանքից հետո ցերեկվա լույսը գիշերով դնելուց, միանման ու անկանոն ընդմիջումների պատճառով ստամքոսի խնդիրներ վաստակելուց, մկանների ցավից հանգստի համար երկու նկարահանման օրերի միջև ընկած վեց ժամը քնել չկարողացող այս մարդկանց կյանքն ու աշխատանքը կանոնակարգելու փորձեր են անում։

Ովքե՞ր են էս մարդիկ, էս գրասենյակի առնետները, որ ուզում են կինոյի դաշտը կարգավորեն։ Ի՞նչ գիտեն սրանք կինոյի մասին, ի՞նչ են ունեցել, ի՞նչ են արել ինտրիգներից, բանսարկություններից, բամբասանքից ու իշխանության հետույքում տեղավորվելուց զատ։ Ու՞մ եք մոտ թողնում կինոյի օրենսդրական կարգավորմանը, էն ժեխերին, որ «Պետական Հանձնաժողով էին ձևավորել», վերցրել էին փողոցում ընկած իշխանությունը ու մտածում էին, թե հաշվեհարդարների ժամանակը եկել է, որ երեկ էլ, էսօր էլ, վաղն էլ, իրենք ԿԻՆՈ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԱՆԵԼ, բայց հիմա, մեր նոր ու ազատ երկրում, արդեն հանգիստ կարող են կեղտոտել անողի դիմաց, որ փակեն ճանապարհը։

Ո՞վ եք դուք։ Քանի՞ բեմի բանվորի գիտեք, լուսավորողներից քանիսի՞ն եք դեմքով ճանաչում, լուսավոր էն տղերքից, որ կինոյի կադր պահելու հույսով հարսանիքներում Ձեր «Մանթաշովյան ասպետների» թուլեքին են նկարում, էս մարդկանցից ու՞մ գիտեք, քանի մեխանիկ կա, որ «արտոնել է» ձեզ ԿԻՆՈՅԻ ՕՐԵՆՔ ԳՐԵԼ։ Ձեր մրոտած թղթերով, ու՞մ եք ուզում համոզել, որ գիտեք ինդուստրիան ու մի հատ էլ կարող եք «կանոնակարգել», այ թարս աճած խիարի վրա մեծացածներ։

https://www.facebook.com/photo.php?fbid=10158775415254056&set=a.433284599055&type=3&theater

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան