Ինչպես տեղեկացնում է Ախալցխա.net կայքը, Բաթումի իշխանություննները քաղաքում գտնվող Հայ Կաթողիկե Սուրբ Փրկիչ եկեղեցին հանձնել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսաքանդ վիճակում գտնվող եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել՝ Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ և «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվելու է 700.000 լարի։ Վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը ձեռք է բերել 2017 թվականին։ Տաճարը կառուցվել է XIX դարում։