Լրահոս 24/7

Ֆինանսների նախարարը խոսել է հնարավոր գնաճի մասին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է հնարավոր գնաճի մասին և նշել, որ գնաճի կառավարումը գտնվում է Կենտրոնական բանկի գործիքակազմում և ԿԲ-ն նպատակ ունի գնաճը վերադարձնել օրենքով սահմանված շրջանակների:

«Դա նշանակում է, որ 2022 թվականի արդյունքով գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում, հնարավոր է նաև 1.5 տոկոս շեղում: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այդ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի և չնայած այն ժամանակավոր դժվարությունների, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և մենք տարեվերջում ունենալու ենք օրենքով սահմանված փաստացի արձանագրված գնաճ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարարը:

Նախարարը նշեց, որ առանձին ապրանքների գնաճի հաշվարկն ընդհանուր հաշվարկ չկա:

«Եթե պարենային զամբյուղը կազմված է մի քանի ապրանքից, ապա հանրագումարն է հաշվի առնվում գնաճի ցուցանիշը որոշելիս»,- հավելեց Խաչատրյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

6 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

6 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

6 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago