Տեղեկատվությունը ապօրինաբար չտրաամդրող մարմինները այսուհետ կտուգանվեն 30-70 հազար դրամի չափով, նախկին՝ 10-50 հազար դրամի փոխարեն: Իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ 100-150 հազար դրամի չափով։
Սա սահմանվում է Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծով, որն ընդգծված էր Կառավարության այսօրվա նիստում՝ որպես չզեկուղվող հարց:
Նախագիծը վերաբերվում է ոչ միայն պետական, այլ նաև տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց:
Տեղեկատվությունը ապօրինաբար չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ 2019 թվականից առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 18%-ի դեպքում տեղեկություն տնօրինողները օրենքի խախտմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն տրամադրում իրենցից պահանջված տեղեկությունները: Նշված ժամանակահատվածում հարցումների 3%-ին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են եղել՝ այսինքն հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3%-ի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել՝ անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, և ևս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան, երբ ակնկալվող տեղեկության տրամադրումը թեև ձևական իմաստով չի մերժվել, սակայն միևնույն է, պահանջված տեղեկությունը օրենքի խախտմամբ չի տրամադրվել՝ խուսափողական, ընդհանուր ձևակերպումներով, պահանջված տեղեկությունների հետ կապ չունեցող բովանդակությամբ կամ ոչ վերաբերելի հղումներով կամ օրենքով չնախատեսված այլ հիմնավորմամբ պատասխան գրություններով:
Նախագիծը նախաձեռնել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը և հանրագրով ներկայացրել է Արդարադատության նախարարությանը:
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…