Մենք արդեն որոշում ենք կայացրել, ըստ որի կռեյտինգավորենք արտահանողներին եւ ներմուծողներին իրենց վարքագծի, այդ թվում՝ հարկային վարքագծի համաձայն, այսինքն, եթե մենք տեսնում ենք, որ մարդը կամ ընկերությունը պարտաճանաչ տուրքեր կամ հարկեր վճարող ընկերություն է, մենք ընդհանրապես նրանց համար կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել, որ իրենք գան րոպեների կամ վայրկյանների ընթացքում անցնեն եւ իրենց սովորական թղթարարությունը իրականացնեն»,- այս մասին այսօր` մարտի 24-ին կայացած կառարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու» նախագծի քննարկման ժամանակ:
Վարչապետի խոսքով, իրենք ամեն ինչ արել են, որպեսզի օրինապահ, պարտաճանաչ արտահանողների եւ ներմուծողների համար հնարավորինս թեթեւացնեն ընթացակարգերը, ինչի շնորհիվ հնարավորինս արագ կարողանան արտահանման եւ ներմուծման գործընթացներ իրականացնել:
«Մենք վերջին տարիներին ականատես ենք լինում դեպքերի, երբ, օրինակ, մաքսակետով բեռները կամ բեռնատարներն անցնում են այնպես, կարծես, Հանրապետության հրապարակից մտնում են Տիգրան Մեծի պողոտա, այսինքն՝ սահմանային հատման մաքսանենգ մեխանիզմներ են գործում, ինչի կապակցությամբ մի քանի քրեական գործեր ունենք արդեն հարուցված,- ասաց վարչապետը:
Վերջինիս խոսքով, նման որոշումը շատ կարեւոր է հենց վերը նշված իրավիճակում, այսինքն, եթե լինեն տարօրինակ պահվածք ունեցողներ, ապա սրա շնորհիվ իրենք կկարողանան տարօրինակ պահվածքի հետեւից գնալ ավելի հեշտ եւ կարճ ժամկետում, եւ ոչ թե բոլորին անընդհատ կկանգնեցնեն եւ կստուգեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…