Լրահոս 24/7

Կոմիտասի անվան ազգային քառյակը կմիանա Կամերային երաժշտության ազգային կենտրոնին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա դրությամբ Հայաստանում գործում են 10 պետական կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպություններ, որոնք չեն տիրապետում գործունեության մշտական հարթակների, տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում։

Այսպես՝ Հայաստանի պարի պետական անսամբլը գործում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը՝ «Ա․Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում, Հայաստանի երգչախմբային ընկերության անբարենպաստ պայմաններում է ստեղծագործում Թ․Ալթունյանի անվ․ երգի-պարի պետական համույթը, «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբը»՝ Ճարտարապետների միությունում: Ակնհայտ է, որ գույքային պակասորդը հատկապես սուր է զգացվում երաժշտարվեստի և պարարվեստի ոլորտում:

Առանձին պետք է նշել այն հանգամանքը, որ պետական վերոհիշյալ կազմակերպություններն իրենց կանոնադրական նպատակների իրականացման ընթացքում, հանդես գալով այլ պետական կազմակերպությունների հարթակներում, սահմանված կարգով կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ կատարելով համապատասխան վճարումներն արտաբյուջեի կամ բյուջեի հաշվին։

Ընդգրկվելով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կազմում՝ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը ձեռք է բերում փորձերի և համերգային գործունեություն իրականացնելու անհամեմատ առավել բարենպաստ պայմաններ, ընդ որում՝ առանց լրացուցիչ վճարի: Ավելին, «Կոմիտասի անվան ազգային քառյակ»պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը այս կերպ կընդգրկվի կամերային երաժշտության միասնական քաղաքականության և գովազդատեղեկատվական ընդհանուր արշավի համատեքստում:

Այս հանգամանքն ինքնին կխթանի արտաբյուջետային միջոցների աճին: «Կոմիտասի անվան ազգային քառյակը» չունի սեփական դահլիճ և իր փորձերն իրականացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարածքում:Քառյակի հաստիքակազմը բաղկացած է 6 հոգուց, որից 4-ը՝ ստեղծագործական կազմի անդամներ, 1 տնօրեն և 1 հաշվապահ:

Կոմիտասի անվան ազգային քառյակը բնականոն գործունեությանը խոչընդոտում են համերգների կազմակերպման, տոմսային տնտեսության վարման, գովազդատեղեկատվության ապահովման, մշտական փորձասենյակի բացակայության և դահլիճների վարձակալության հետ կապված խնդիրները:

«Կամերային երաժշտության ազգային կենտրոնի» ներքո արդեն իսկ գործում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական  կամերային երգչախումբը:

Բացի այդ,«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա է ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը ապահովում է վերջինիս ենթակայությամբ գործող 5 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կարգավորում է դրանց տոմսային տնտեսությունը, զբաղվում է կազմակերպության գովազդատեղեկատվական գործունեությամբ:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

44 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago