Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Թումանյան կայարանում այրվել է բենզին տեղափոխող գնացքը՝ բենզինով բարձված 8 ցիստեռները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարական վարչությունից 9 մարտական հաշվարկ, վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: