«էլի “հայրենասիրությո՞ւն” ենք խաղալու…
“Նոյյան տապանին” տված վերջին հարցազրույցում հստակ ասել էի, որ ի պատասխան Ադրբեջանի 5 առաջարկությունների` Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը դիմելը չմտածված մանևր է։
Նիկոլ Փաշինյանն, ինչպես միշտ, ռիսկերը չէր հաշվարկել։Ադրբեջանը ներկայացրել է 5 առաջարկություններ, նրա հետ ուղղակի երկխոսություն էր պետք` ՄԽ խառնելու փոխարեն։ Չարվեց կամ արվեց մի քայլ, որը ընդհանուրի բերեց Բաքվի ու Մոսկվայի օրակարգերը։
Ադրբեջանական պատասխանը ու ռուսական անգործությունն Արցախում տեսանք։Արցախի խորհրդարանը մի անիմաստ օրենք ընդունեց “Դեօկուպացված տարածքների մասին”։ Դրանից Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության մակարդակը չավելացավ. Արցախը մնաց առանց գազ, մի գյուղ ու մի քանի դիրք էլ զիջեցինք։ Սրա մասին էլ էի գրել։
Հիմա էլի բան կասեմ։ Հաստատ “հայրենասերները” “պարտվողականի” պիտակ կփակցնեն ճակատիս, հետո` մի քանի օրից, “հայրենասիրական վայնասունով” “կնշեն” հերթական գյուղի կորուստը։
Երեւանը Բաքվի հետ պետք է երկխոսի ուղղակի, Արցախի կարգավիճակի հարցը Ստեփանակերտի ու Բաքվի երկխոսության թեմա պետք է դառնա։
Այս երկու ճշմարտությունները կարո՞ղ ենք հասկանալ, թե՞ էլի “հայրենասիրություն” ենք խաղալու…»,- գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…