«Կառավարության կողմից ս.թ. մայիսին հաստատվեց առողջապահության նախարարության 3 նոր նախաձեռնություն, որոնցից առաջինը վերաբերում է այն շահառուներին, որոնք ընդգրկված են ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և ունեն 30 և ավելի բարձր անապահվության միավոր: Այսուհետ նրանք իրենց սպասարկող պոլիկլինիկական ծառայությունների միջոցով կստանան անվճար դեղեր: Այս շահառուների թիվը մեր երկրում շուրջ 200 հազար է և շահառուներն արդեն կարող են դիմել իրենց սպասարկող պոլիկլինիկաներ և ստանալ այն դեղերը, որոնք հաստատված են ՀՀ ԱՆ կողմից սահմանված հիմնական դեղերի ցանկով»: Այս մասին «Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում նշում է ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ դեղերն ամբողջությամբ իրենց սպասարկող պոլիկլինիկաներից կարող են ստանալ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները, մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցողները, հայրենական պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաները, բազմազավակ` մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս ունեցող ընտանիքի երեխաները, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաները և այլք:
Ավելին՝ armeniasputnik.am
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…