Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է Չեխիայում ընթացող «Պարդուբիցե օփեն» միջազգային մրցաշարում:
Մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Մովսեսյանը ոչ-ոքի է խաղացել չեխ Վլաստիմիլ Բաբուլայի հետ և, 9 հնարավորից հավաքելով 7 միավոր, հայ գրոսմայստերը զբաղեցրել է 3-րդ տեղը: Առաջինը չեխ Ժիրի Ստոչեկն է:
Մրցաշարին այս տարի մասնակցում էր 37 երկիր ներկայացնող 323 շախմատիստ: Մասնակիցների մեջ կար 29 գրոսմայստեր: