Գլխավոր
29.07.2019

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին. ՔԿ

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին. ՔԿ

Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
19:55
Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար
19:46
Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին
19:33
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին
ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո
19:16
ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ
19:03
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ
Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե
18:49
Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե
Պատմա-քաղաքական «բանավեճի» սպառնալիքը
18:47
Պատմա-քաղաքական «բանավեճի» սպառնալիքը
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տուապսե նավահանգստի վրա
18:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տուապսե նավահանգստի վրա
Շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը
17:40
Շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը
Հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը
17:21
Հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը
Վրաստանը կարևորում է Ադրբեջանի, Թուրքիայի և ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը
17:00
Վրաստանը կարևորում է Ադրբեջանի, Թուրքիայի և ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը
ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորում են ուժերը՝ զարգացնելու ՀՀ-ում բուժաշխատողների կարողությունները
16:46
ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորում են ուժերը՝ զարգացնելու ՀՀ-ում բուժաշխատողների կարողությունները
ԱԺ հանձնաժողովները արտագնա նիստ են արել
16:38
ԱԺ հանձնաժողովները արտագնա նիստ են արել
Մտքեր են փոխանակվել 2026թ. Երևանում հյուրընկալվելիք համաժողովի վերաբերյալ
16:05
Մտքեր են փոխանակվել 2026թ. Երևանում հյուրընկալվելիք համաժողովի վերաբերյալ
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
15:52
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը