

Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում, մարտի 30-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարար Խեյրի Ամրին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները ներկայացրել են Հորդանանի և Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները, այդ թվում` խրախուսման մեխանիզմների լայն շրջանակը: Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարարը նշել է, որ 2020թ-ին Երևանում կայացած Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել հորդանանցի ներդրողների շրջանում:
Նախարար Ամրը նաև բարձր է գնահատել Հորդանանում հայկական համայնքի դերը պետության զարգացման գործում: Ի հեճուկս համավարակի առաջ բերած սահմանափակումների՝ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու նպատակով կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը, իսկ ներդրումների նախարարը տեղեկացրել է մոտ ապագայում իր` գործարար համայնքի հետաքրքրված ներկայացուցիչների հետ Հայաստան այցելելու մտադրության մասին:
Երկուստեք կարևորվել է նման ակտիվ փոխգործակցությունը՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու տեսանկյունից:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…