Կրթություն

Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ

Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի բնիկ Սամի համայնքի և շվեդական գրադարանային համակարգի հետ գործակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի համալրման նպատակով գրադարանին է նվիրել հետևյալ տասնվեց մանկական գրքերը՝

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ», «Արևիկ» հրատարակչություն, Երևան, 2018,

Հասմիկ Ափոյան, «Խաղալիքների տունը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2019,

Նունե Սարգսյան, «Քաչալ ոզնին», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2021,

Նունե Սարգսյան, «Մրջնակերներ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Նունե Սարգսյան, «Զմրուխտյա մկրատը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2021,

Նունե Սարգսյան, «Կախարդական կոճակներ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Լիլիթ Ալթունյան, «Կապույտ աղվեսը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2016,

Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ հրեշը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Լևոն Նես, «Բալզակ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2018,

Կարինե Խաչատուրյան, «Խիզախերեն», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Լիլիթ Հակոբյան, «Թելեթրիփ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,

Մկրտիչ Արմեն, «Գույնզգույն թագավորություն», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2016,

Նաիրա Եդիգարյան, «Չիփչու Նիչուն և կամակորները», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2017,

Արտավազդ Եղիազարյան, «Վիշապաքարի գաղտնիքը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020,

Գրիգ, «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020,

Արիս Ռաֆֆիչ, «Եվայի երազը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

14 minutes ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

22 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

31 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

51 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

1 hour ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

2 hours ago