CNN-ի հունական ծառայության 3 րոպեանոց ռեպորտաժում Կոստաս Պլիակոսը ուսումնասիրում է Հայաստանի ՏՏ ոլորտը՝ Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը՝ ներկայացնելով երկրի տեխնոլոգիական զարգացումները եւ ձեռքբերումները սկսած մայրաքաղաքի սկսնակ ընկերություններից մինչև հեռավոր մարզերում գտնվող նորարարական կենտրոններ: Այցի հիմնական նպատակը ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսն է (WCIT), որը տեղի է ունենալու հոկտեմբերին Երեւանում:

















