Լրահոս 24/7

Վ․ Դումանյանն ընդունել է ծրագրավորման մրցույթի ամենատիտղոսակիր օլիմպիականին

Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կմեկնարկի Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրավորման աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։

Մրցույթի նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գենադի Կորոտկևիչին և ԵՊՀ թիմերից մեկի մարզիչ, «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականի՝ Գենադի Կորոտկևիչի ներկայությունը կոգևորի մրցույթի մասնակիցներին և կբացահայտի ապագա չեմպիոն դառնալու ուղին:

Նշենք, որ Գենադի Կորոտկևիչը 11 տարեկանում առաջին անգամ մասնակցել է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային (IOI) և նվաճել արծաթե մեդալ։ Որպես մրցույթի ամենակրտսեր հաղթող՝ Գենադի Կորոտկևիչի հաղթանակները մեծ ուրախություն են պարգևել մրցութային հանձնաժողովին և մասնակիցներին:

Նա դպրոցական միջազգային օլիմպիադայի (IOI) ռեկորդակիր է (6 ոսկե և 1 արծաթե մեդալ)։ Երեք անգամ եղել է բացարձակ հաղթող, ICPC-ի կրկնակի չեմպիոն է (երրորդ անգամ մասնակցել չի թույլատրվում)։ 2014-2021 թթ. Գենադի Կորոտկևիչն անընդմեջ հաղթել է Google Code Jam-ում, 4 անգամ՝ Facebook Hacker Cup-ում, 6 անգամ՝ TopCoder Open-ի մրցույթներում։ Ներկա պահին ունի ամենաբարձր վարկանիշը Codeforces-ում։ Գենադի Կորոտկևիչը սովորել է Սանկտ Պետերբուրգի ITMO համալսարանում, 2019 թվականին նույն բուհում ստացել է PhD։

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ պետք է անել հնարավորը՝ ծրագրավորման օլիմպիական շարժման հանրահռչակման, դրա զարգացման և գալիք սերունդներին փոխանցման համար: Նա գոհունակություն է հայտնել, որ մրցույթին ավանդաբար մասնակցող երեք հիմնական թիմերից (ԵՊՀ, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) բացի՝ այս տարի մրցույթին մասնակցում են նաև ՀՀ այլ բուհեր:

Գենադի Կորոտկևիչն իր հերթին ներկայացրել է ծրագրավորման օլիմպիական շարժման ներկա վիճակը և դրա զարգացման նախադրյալները: Նա նշել է, որ ՌԴ և այլ երկրների բուհերի ուսանողների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն, և հույս հայտնել, որ համավարակով պայմանավորված խոչընդոտներն այլևս անցյալում են, քանի որ դրանք նվազեցրել էին անմիջական շփումը թիմերի միջև:

Վահրամ Դումանյանը Գենադի Կորոտկևիչից և Ալբերտ Սահակյանից հետաքրքրվել է մրցույթի նախապատրաստական աշխատանքների անցկացման, թիմերի պատրաստվածության և ընթացիկ այլ հարցերի մասին: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մրցույթի՝ պատշաճ մակարդակով իրականացմանը և շեշտել, որ ներկայում Հայաստանում ստեղծված են ինտելեկտուալ, գիտական և բիզնես նախադրյալներ՝ ՏՏ ոլորտում հաջող գործունեություն ծավալելու համար:

Հավելենք, որ Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթը կանցկացվի միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ, կմասնակցի 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների: Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերությունը։

Թիվ 1

Recent Posts

Երթևեկության փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան…

6 mins ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Դավիթ Անհաղթի-ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության…

13 mins ago

Անահիտ Ավանեսյանը կոչ է անում ավելի խնայող և ուշադիր լինել միմյանց հանդեպ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ։ «Այսօր հոգեկան…

25 mins ago

Հանրությունն ակնկալում է պարզաբանում. «Արթկոսմեդ»-ի տնօրենը հայտարարություն է տարածել բուժառուի մահվան դեպքի վերաբերյալ

Կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը սոցցանցի էջում ցավակցություն է հայտնել և պարզաբանում ներկայացրել տեղի ունեցածի…

40 mins ago

Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության…

49 mins ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով: Ուղերձում…

1 hour ago