Լրահոս 24/7

ՀՀ նախագահը ընդունել է Կիշան Դան Դևալին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման սկզբում դեսպան Կիշան Դան Դևալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, փոխադրումների, օդային հաղորդակցության, մշակույթի և զբոսաշրջության։

Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ըստ այդմ՝ ընդգծվել է, որ 30 տարվա միջպետական հարաբերություններից ելնելով՝ պետք է ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հնարավորություններ ստեղծվեն։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

13 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

14 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

14 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

14 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

15 hours ago