Լրահոս 24/7

Փաշինյանը ներկայացրեց Արցախի կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները․ Ա․Բաբաջանյան

«Վարչապետ Փաշինյանն այսօր փաստացի ներկայացրեց Արցախի կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները, որոնք մեծ հաշվով ամենևին երեկ կամ մեկ ամիս ու տարի առաջ չէ, որ ձևավորվել են, այլ գործնականում եղել են կարգավորման ամբողջ գործընթացում: Իհարկե հնարավոր է անվերջ կրկնել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և թերևս չկա որևէ հայաստանցի և որևէ հայ, որը կարող է ասել հակառակը: Սակայն այս իրավիճակում քաղաքական ուժերից, անխտիր բոլոր, հատկապես խորհրդարանական, պահանջվում է ստանձնել հակառակի քաղաքական պատասխանատվություն, այդ թվում և միջազգային դերակատարների հետ հարաբերակցության իմաստով: Իսկ դրանք առնվազն երեքն են՝ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ ու Ֆրանսիան:

Փաշինյանն այդ իմաստով բացելով փակագծերը կարգավիճակի հանդեպ միջազգային վերաբերմունքի հարցում, հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտին, գործնականում առերեսել է միջազգային հանրության հետ, յուրաքանչյուր քաղաքական ուժի թեկուզ իր այսպես ասած աշխարհաքաղաքական նախընտրությունների իմաստով: Ի՞նչ պիտի անենք մենք՝ քաղաքական գործիչներս, ինչ պետք է անեն հայաստանյան քաղաքական ուժերը արդ:

Մեր գլխավոր անելիքը պետք է լինի կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո «պատասխան դիրքորոշում» պահանջել՝ մեկը Ռուսաստանից, մյուսը ԱՄՆ-ից, մեկ ուրիշը Ֆրանսիայից, նվազագույնը, որպես համանախագահ երկրներ, որոնց շատ հաճախ մենք վկայաբերում ենք որպես արժանապատիվ այլընտրանք, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի սուբյեկտ, իսկ հայկական քաղաքական ներկապնակի մասնակիցներից շատերը երբեմն երդվում են այդ ուժերի անունով:Շատերը կարող են շարունակել երդվել իհարկե այդ երկրների կամ երկրների խմբի անունով:

Այստեղ թերևս գլխավոր հարցն է՝ Հայաստանի հանրության սթափ քաղաքակա շերտերը պետք է խնդրի վերաբերյալ մոտեցումներով, լուծումներով առարկայական լուծումներով հանդես գան: Հարցը այլևս ոչ թե կառավարող ուժի և մնացյալ ուժերի «փոխհարաբերությունը» կամ պայքարն է, այլ Հայաստանի և Արցախի համար կարևորագույն խնդրի լուծման վերաբերյալ քաղաքական պատասխանատվության ու սթափ, պաթոսից, պսևդոհայրենասիրությունից և բաժակաճառերից դուրս քննարկումները՝ բախտորոշ հարցում հայկական շահերի ու անվտանգության առավելագույնն ապահովելու համար»,-գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԿԸՀ անդամը գործուղվել է Բոսնիա և Հերցոգովինա

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը հոկտեմբերի 4-ից 8-ը գործուղվել է Բոսնիա և Հերցեգովինա։…

39 seconds ago

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Երևանի թիվ 20 դպրոցում

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում. տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի…

10 mins ago

Նադալն ավարտում է կարիերան

Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Իսպանացին 22 տիտղոս է նվաճել…

16 mins ago

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ

Հոկտեմբերի 10-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում,…

26 mins ago

Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային…

32 mins ago

ՌԴ-ն Կիևից հրադադարի պատրաստակամության մասին ազդանշաններ չի ստացել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ ազդանշան չի ստացել կրակը…

43 mins ago