Լրահոս 24/7

Մեր պետության հիմքերի տակ ի սկզբանե դրված են եղել բազմաթիվ կեղծիքներ և միֆեր. Վ․ Գաբրիելյան

Ես համարում եմ, որ մեր պետության հիմքերի տակ ի սկզբանե դրված են եղել բազմաթիվ կեղծիքներ և միֆեր, որոնց դեմ ես, իմ ընկերները պայքարել ենք և շարունակում ենք պայքարել: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Այդ միֆերից մեկը նա համարեց այն, որ ուժն է ծնում գիտակցված իրավունք, և նշեց, որ կարծում է, որ իրականում ճիշտ հակառակն է: «Անվտանգային մասնիկը մեզ համար առաջնային է, և մենք այն ժամ առ ժամ բարելավելու ենք ՝ ի տարբերություն դասական ստրուկի հոգեբանությամբ և բարդույթով օժտված այն մարդկանց, որոնք 25 տարի շարունակ խոչընդոտել են քաղաքացիական հասարակության կայացմանը, որը անվտանգային հիմնաքարերից մեկն է»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ անվտանգությունը ոչ միայն ուժեղ բանակն է, այլ նաև ժողովրդավարությունը, ազատ տնտեսությունը, զարգացած գիտությունը, կրթության բարձր մակարդակը, բարեկեցությունը:

«Ուզում եմ մեզ բոլորիս կոչ անել, որ զգոն և հավասարակշիռ լինենք մեր խոսքերում, որովհետև ճշմարիտ խոսքը զենք է, որը խոցում է ոչ թե մարմինը, այլ սիրտն ու ուղեղը, բայց միաժամանակ բոլորիս կոչ եմ անում լինել վճռական, ունենալ կամք՝ բարձրաձայնել այդ ճշմարիտ խոսքերը»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

«Ընդդիմադիր կոչվածների պատճառով եմ գտնվում այստեղ». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրեն ոչ ոք չի ուղղորդում և չի…

1 min ago

ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ

Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված…

9 mins ago

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ․ կանցկացվի Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ, որտեղ այդ երկրի հավաքականի հետ կանցկացնի Ազգերի…

20 mins ago

Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է

Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆը կլինի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և…

26 mins ago

Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը. հայտնում է Forbes ամսագիրը։…

36 mins ago

Ժողովրդավարության հետընթացի պատճառով Վրաստանը կկորցնի ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի չափով օգնությունը

Ժողովրդավարության հետընթացի պատճառով Վրաստանը կկորցնի ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի չափով օգնությունը, ասվում է Վրաստանում ԵՄ…

51 mins ago