

Ուկրաինան ավարտել է հարցաթերթիկի լրացումը, որը կդառնա Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու մեկնարկային կետը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հարցաշարը հանձնել էր նախագահ Վլադիմիր Զելենսկուն ապրիլի 8-ին Կիև այցի ժամանակ՝ խոստանալով արագացնել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկումը։
«Այսօր ես կարող եմ հայտնել, որ փաստաթուղթը ձևակերպվել է ուկրաինական կողմից, մենք սպասում ենք հանձնարարականի, այնուհետև գնդակը կլինի Եվրամիության դաշտում», – ասել է Ժովկվան երեկ ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա պարզաբանել է, որ Եվրահանձնաժողովը պետք է հանձնարարականներ տա Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ։
Իգոր Ժովկվան հավելել է, որ Ուկրաինան ակնկալում է Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը նախատեսված է հունիսի 23-24-ը։
«Հետագայում մեզ անհրաժեշտ կլինի սկսել անդամակցության բանակցությունները։ Եվ դրանց ավարտից հետո արդեն կարելի է խոսել ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության մասին»,- ասել է Ժովկվան։
Աղբյուրը՝ Azatutyun.am:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…