Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինայի մայրաքաղաքից ավելի վաղ տարհանված դեսպանատնից իր դիվանագետներին վերադարձնել նախ Լվով, ապա՝ Կիև։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք դիվանագետներին վերադարձնում ենք Ուկրաինա այս շաբաթ: Եվ նրանք կսկսեն գնահատել, թե ինչպես մենք կարող ենք արդյունավետ և անվտանգ կերպով վերաբացել դեսպանատունը Կիևում», – ասել է ամերիկյան արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
«Ես ակնկալում եմ մեր ժամանումը Լվով, այնուհետև Կիև, եթե այդ հարցում լինի նախագահ Ջո Բայդենի վերջնական որոշումը։ Բայց մենք առաջ ենք գնում դրանով: Մենք ցանկանում ենք, որ դեսպանատունը վերաբացվի: Եվ մենք աշխատում ենք դրա ուղղությամբ», – ասել է Բլինքենը:
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական միության…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վլադիմիր Պուտինը կհետևի Ուկրաինային հարվածները դադարեցնելու իր կոչին,…
Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է կուսակցությունը։ Այս մասին նա հայտարարել է…
Այս տարվա առաջին եռամսյակում, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1%-ով։ Գյուղատնտեսական…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել և նշել, որ, չնայած անասելի…
«Մեղադրանքի բովանդակության մեջ որևէ բան փոփոխել չէինք կարող. այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ասաց գլխավոր…