

Մի քանի օր Երևանում անկանոն գործողություններ իրականացնող ընդդիմադիրները քիչ առաջ մուտք են գործել Երևանի հյուսիսային համալսարան՝ Արցախի դրոշը այնտեղ տեղադրելու նպատակով:
Վերջիններիս, սակայն, համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը շենքից դուրս է հանել: Ի պատասխան ցուցարարների ամոթանքի վանկարկումների՝ ռեկտորը հայտարարել է, որ համալսարանում դրոշ կախելով՝ որևէ հարց չի լուծվելու: «Իրազեկման ակցիաները դրսում են կազմակերպվում, թե չէ ենթարկվելու եք պատասխանատվության»,- հավելել է նա:
Ռեկտորը նաև նկատել է՝ Հյուսիսային համալսարանը մասնավոր սեփականություն է, որի տարածքում արգելվում են նմանատիպ ակցիաներ իրականացնելը: «Ավելի բարի նպատակներով մարդիկ էլ չեն կարող ներս մտնել և ուզել անել: Ձեր ցանկացած քայլը, ինչքան էլ ազգանվեր լինի, մենք համաձայն չենք: Այդ քայլը մենք գտնում ենք ոչ նպատակահարմար, մենք որևէ կերպ հիմնավոր չենք համարում այս ակցիան»:
Հյուսիսային համալսարանի ռեկտորը նաև նկատել է՝ ակտիվիստները չպետք է իրենց մտածելակերպը փորձեն տարածել համալսարանի ներսում, քանի որ իրենց համալսարանը ավելի առաջադեմ մտածելակերպ ունի:
Ցուցարարները, ի պատասխան, հայտարարել են, որ սադրելու են և չեն հեռանալու համալսարանի տարածքից՝ մինչև չտեղադրեն Արցախի դրոշը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…