Լրահոս 24/7

Ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, այդ արարքները պարբերաբար կատարելու համար:

Նշված հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը քննության առարկա է մասնավոր բողոքի կարգով, իսկ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարքները՝ հանրային կարգով, այսինքն նախնական քննության նախաձեռնման համար բողոքի առկայությունը պարտադիր պայման չէ:     

Հաշվի առնելով «ծանր վիրավորանքի» հանցակազմով նոր քրեական պրակտիկայի ձևավորման ընթացքը քրեական ընդհանուր քաղաքականության համատեքստում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հանրային լայն հետաքրքրությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ամփոփվել են հանցագործության այս տեսակի քրեական շարժընթացի վերաբերյալ տվյալները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:

Ըստ այդմ՝ նշված ժամանակաշրջանում առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով հարուցվել է քրեական գործ, որոնցից 425-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասի, 377-ը՝ 2-րդ կամ 3-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերից 621-ը, այսինքն շուրջ 77.5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22.5%-ը այլ ծայահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով: Մանրամասները սկզբնաղբյուրում։

«ՀՀ դատախազությունը հարկ է համարում ընդգծելու, որ նշված արարքի քրեականացումը, դրանցով իրականացվող քրեական հետապնդումներն ուղղված են ոչ թե մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հավելյալ նոր մեխանիզմների գործադրմանը, այլ հանրային հաղորդակցության մեջ ատելության խոսքը, նաև որպես հանցածին գործոն, արմատախիլ անելուն, ներհասարակական լարվածությունը թոթափելուն:

Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազությունը հերթական անգամ կոչ է անում հանրությանը ձեռնպահ մնալ վիրավորանքը և դրա ծանր դրսևորումները հանրային հարաբերություններում կիրառելուց, ատելության խոսքը հանրային խոսույթի նորմա դարձնելուց և առաջնորդվել ընդհանուր համակեցության և համերաշխության արժեքներով»,- գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

15 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

27 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

52 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago