Լրահոս 24/7

Շուշիից փախած գեներալը մի 2 կուսակցության վերնախավի համոզել է, թե Մոսկվայում ինչ-որ դաբրո է ստացել. Իոաննիսյան

«Շուշիի դիրքերից փախած անասնաբուծի դիպլոմով մի փսեվդո-գեներալ մի երկու կուսակցության վերնախավի համոզել է, որ Մոսկվայում ինչ-որ դաբրո է ստացել: Ընդորում` սա ստեր է հորինել առ այն, թե իբր Կրեմլում բարձրաստիճան մարդկանց հետ է հանդիպել (ում հետ անգամ պաշտոնավարման ժամանակ չէր հանդիպել)»։

Այս մասին գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ այդ  կուսակցություններն էլ, համոզված լինելով, որ հեղափոխությունը ոչ թե ժողովրդի զայրույթի, այլ ինչ-որ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է` 2018-ի հեղափոխությանը նախորդող քայլերի էժանագին կրկնօրինակումն են անում։

«Այս բոլորը չեն հասկանում, որ 2018-ին ժողովուրդը տեսել էր, որ ընտրություններով չի կարողանում փոխել այն իշխանությանը, որին վաղուց ատում է` դրա համար էլ մի քանի ակտիվ քայլերի արդյունքում ժողովուրդը ոտքի ելավ: Դա մեզ կարող է դուր գալ, կարող է դուր չգալ, բայց այժմ ժողովուրդը ընտրություններով ընտրել է ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին։

Իրար խաբող ընդդիմությունը, որից ժողովուրդը տասնամյակներով զզվել է, մեղմ ասած, չի կարող տեխնոլոգիաների էժանագին նմանակմամբ համաժողովրդական հեղափոխություն անել` ընդդեմ ընդամենը 10 ամիս առաջ ժողովրդի կողմից ընտրված իշխանության։ Լուրջ չի»,-գրել է Իոաննիսյանը

Թիվ 1

Recent Posts

Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է…

6 mins ago

Բրյուսելում անցկացվել է Եվրամիության և Ծոցի երկրների առաջին գագաթնաժողովը

Եվրամիության և Պարսից ծոցի երկրների առաջին գագաթնաժողովի գլխավոր աշխարհաքաղաքական թեման է եղել Մերձավոր Արևելքում սրվող…

14 mins ago

Շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ Հայաստանում վերջին 10 տարում շուրջ…

18 mins ago

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 425 միլիոն դոլարի զենքի փաթեթ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 425 միլիոն դոլարի ընդհանուր ծավալով սպառազինության նոր փաթեթ…

32 mins ago

Արտագաղթը բավարար ուսումնասիրված չէ. վարչապետ

«Արտագաղթը, որ երրորդ հանրապետության պատմության ամենամեծ պրոբլեմն է, ինչքան էլ զավեշտական թվա, բավարար չափով ուսումնասիրված…

46 mins ago

Ուկրաինան կոչ է անում բոյկոտել COP29-ը

Միջազգային հանրությունը պետք է խուսափի Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից, եթե դրան մասնակցի Ռուսաստանի նախագահ…

1 hour ago