

Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Սա այն իրավիճակն է, որւմ ես շատ ակտիվ ներգրավված եմ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինեմ, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, նաև տեղյակ եմ քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելուն»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ ինքը բանակցություններ է վարում նաև 2 երկրների արտգործնախարարների հետ:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…