Այսօր ևս, նախորդ մի քանի օրերի նման Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ կազմակերպված ընդդիմության շարժման կողմից, փակվել են մի շարք փողոցներ:
Ի թիվս մի քանի այլ փողոցների, փակվել է նաև Կիեւյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:
Կիևյան կամուրջը փակվել էր բետոնախառնիչ և բեռնատար մեքենաներով: ժամանած իրավապահները սկսել են բերման ենթարկել կամուրջը փակած քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ փողոցներ փակելու ակցիաներին զուգահեռ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։