Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ասաց, որ հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել են ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հանրային պահանջը։
Նա ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը։
Ի պատասխան դրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․
«Անդրադառնամ, ձեր հայտարարությանը կետ առ կետ։ Բանակցայի գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և ինքը խոստովանել է դրա մասին 2018թ-ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսույթուն չի ներշնչում և գործընթացը կանգնած է, որովհետև Ադրրբեջանի պահանջները անընդունելի են մեզ համար։ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին։
Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, 2020թ-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել եմ՝ ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, բայց պայմանով որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի նման կարգավիճակ ունեցող միավոր՝ այսինքն Ադրբեջանի կազմում։ Եթե սա միացնենք Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, ապա կստացվի, որ պատերամզը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անընդունելի պահանջները»։
Ռուսատմյանը ասաց, որ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացին, ինչին Նիկոլ Փաշինյանն ասաց․«Շատ կարևոր բացահայտում եմ անելու հիմա»։
Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, նշելով, որ չեն ուզում լսել։
Ինչին պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց, որ «հենց ասացի որ բացահայտում է հնչելու, փախան»:
«Ախ չեք ուզում լսել, բա էդ ասեք, որ չեք ուզում լսել, ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, կեցցե հայկական ժողովրդավարությունը, հենց ասացի որ բացահայտում է հնչելու, փախան»։
Իշխանականները ծափահարություններով ճանապարհեցին ընդդիմադիրներին և վանկարկեցին․ «Վար–չա–պետ»։ Այնուհետև ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…