Լրահոս 24/7

Սպիտակ տունն աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ձգտումներին

Սպիտակ տունը հայտարարել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ձգտումներին:

«Ակնհայտ է, որ մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքին», – ասել է Միացյալ Նահանգների նախագահի մամլո խոսնակ Ջեն Սաքին։

Երկու երկրներում էլ, որոնք տասնամյակներ շարունակ խուսափում էին ռազմական դաշինքներում ընդգրկվելուց, Ուկրաինայում պատերազմից հետո հասարակական տրամադրությունների կտրուկ փոփոխություն եղավ։ Այժմ պաշտոնապես քննարկվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորությունը, այդ մասին որոշում կարող է կայացվել արդեն այս ամիս:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածի…

1 hour ago

Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության…

2 hours ago

Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մասնակցել է ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Բաթլեր…

2 hours ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ…

3 hours ago

Շենավանի հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ փրկարար ծառայությունն իրազեկում է՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական…

3 hours ago

Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի կողմից ստեղծված…

4 hours ago