Լրահոս 24/7

Որոշ մարդկանց կամակորությունների պատճառով չի նշանակում, թե Ն․ Փաշինյանը պետք է գնա. Բադալյան

Հարգելի լրագրողներ, դուք ամեն գնով փորձում եք արդարացնել Ալիեւին և 44-օրյա պատերազմի մեղքը գցել Նիկոլ Փաշինյանի վրա, այն դեպքում, երբ սահմանի ողջ երկայնքով հարձակում էր, իսկ Հայաստանը պարտավոր էր պաշտպանել իր երկրի սահմաններն ու մտնել այդ պատերազմի մեջ:

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով որոշ լրագրողների այն պնդումներին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրահրել 2020 թվականի Արցախյան պատերազմը:

«Դուք ամբողջ աշխարհին անընդհատ համոզում եք, որ Ալիեւը ոչ մի մեղք չունի, Նիկոլ Փաշինյանն արեց պատերազմ»,- հավելեց Բադալյանը:

Լրագրողներից մեկը շարունակեց պնդել, որ ՀՀ վարչապետն է պատերազմը հրահրել: Բադալյանը, ի պատասխան, հարց ուղղեց այդ լրագրողին. «Դուք ո՞ր երկրի լրագրող եք»:

Այնուհետև Բադալյանը նկատեց, որ որոշ լրագրողներ ընդդիմադիրների հետ միասին կոալիցիա են կազմել եւ փորձում են աշխարհին ցույց տալ, թե պատերազմի հրահրման մեջ մեղավոր է ոչ թե Ալիեւը, այլ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողներից մեկը Բադալյանին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ «եթե հայկական կողմը առանց պատերազմի տար Ադրբեջանի գրավյալ տարածքները, ապա կունենայինք նույն իրավիճակը, միայն առանց զոհերի», ապա հարց տվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ր այդ կերպ վարվել և խուսափել զոհերից, Բադալյանը նշեց, որ դա լուրջ քննարկման թեմա է՝ հավելելով. «Ես, օրինակ, այն կարծիքին եմ, որ այդ 7 շրջանները տալուց հետո նրանց (ադրբեջանական կողմի -խմբ.) ախորժակն ավելի էր մեծանալու: Սրանք հարցեր են, որ պիտի խորապես վերլուծենք ու քննարկենք հետագա խնդիրներից խուսափելու համար»:

Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա՝ պատգամավորը հիշեցրեց՝ մեկ տարի էլ չկա, ինչ ընտրություններ են եղել, եւ բոլորին է հայտնի, թե որքան ձայն է հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

«Ինչ է նշանակում՝ լինելո՞ւ է, թե՞ չի լինելու հրաժարական: Քաղաքական օրակարգ պետք է ներկայացվի: Միայն նրա համար, որ որոշ մարդիկ այդպիսի կամակորություն ունեն եւ որոշ հարցերի չեն կարողանում պատասխանել, դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, սա տունտունիկ չէ»,- նշեց Լուսինե Բադալյանը:

Թիվ 1

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

4 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

4 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

4 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

4 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

5 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

5 hours ago