Լրահոս 24/7

Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցը կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվել է:

ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության կազմակերպած հավաքի երկու մասնակիցների կողմից Երևան քաղաքի Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էին ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր ձերբակալվել էին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փակել են նշված փողոցի երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Հասարակական կարգը պահպանող ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հորդորվել է ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն վերջիններս չեն թարկվել ճանապարհն ազատելու՝ ոստիկանների օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ բերման են ենթարկվել, որի ընթացքում վերոհիշյալ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, այն է՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել են, հայհոյել, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում նրանցից մեկը ոտքով հարվածել և վնասել է ավտոմեքենայի հետևի դուռը և դռան ապակին:

Նախաքննությունը շարունակվում է»:

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

8 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

13 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

14 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

14 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

15 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

15 hours ago