Լրահոս 24/7

Ես չգիտեմ՝ ո՞ւր էին թրև գալիս փրկիչների մեծ մասը, բայց Լոռու մարզպետի եղբայրը հերոսաբար զոհվել է պատերազմում. Պապոյան

Այսօր Վանաձորում իրեն ընդդիմադիր հռչակած խմբակը մի քանի տասնյակ հոգով փորձում էր Արցախը «փրկել»։ «Փրկիչների» թիրախն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էին։

Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Ես չգիտեմ, թե ո՞ւր էին թրև գալիս փրկիչների մեծ մասն ու իրենց երեխաները պատերազմի ժամանակ, բայց բոլորիս է հայտնի՝ վարչապետի որդու՝ պատերազմին մասնակցելու փաստի մասին։ Իսկ Արամ Խաչատրյանը պատերազմի գրեթե ողջ ընթացքում Արցախում էր, Արամի եղբայրն էլ հերոսաբար զոհվեց պատերազմի ընթացքում»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները այսօր ավտոերթով գնացել էին Վանաձոր: Նրանց՝ «առանց թուրքի Հայաստան» կոչերին վանաձորցիները հակադարձել էին՝ ասելով. «Առանց ձեզ, դո՛ւք եք թուրքը»: Քաղաքացին եկել է ձեզ ասի՝ դուք Հայաստանում անելիք չունեք: Ազգային ժողովում կատու եք դառնում»: Վանաձորցիները նաև նկատել էին, որ հանրահավաքի մասնակիցները հիմնականում Երևանից են եկել: Որոշ վանաձորցի մասնակիցներ էլ Մամիկոն Ասլանյանի աջակիցներն են եղել:

Նկատենք, որ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, որը համակարգում է ընդդիմադիրների գործողությունները, իր ելույթում ասել էր, թե այդ քաղաքացիները սադրիչներ են: Ի դեպ, ընդդիմադիրները բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն կիսում իրենց տեսակետները, համարում են սադրիչներ, դավաճան և թուրք:

Թիվ 1

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

1 hour ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

2 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

2 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

2 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

2 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

3 hours ago