Լրահոս 24/7

Ս․ Միքայելյանի շնորհավորական ուղերձը՝ երկրապահի օրվա կապակցությամբ

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Նախորդ դարավերջին չունեինք բանակ, բայց Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել մեզ եւ մենք միասնական կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Այսօր երկրապահները, կամավորականները, ազատամարտիկները հավատում են, որ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ կրկին կունենանք:

Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:

Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ:

Տոնդ շնորհավո՛ր, Սպարապետ:

Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել ենք բազում փորձություններ.
Սպարապե՛տ, մենք հավատարիմ ենք մնալու մեր առաքելությանն ու Քո պատգամին:
Այսօր մեր շարքերը համալրվում են երիտասարդներով եւ պատանի երկրապահներով:
Սիրելի՛ պատանի երկրապահներ, հավատում եմ, որ Դուք մեր արժանի հետնորդները կդառնաք:
Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:
Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ:

Մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել մեր թույլ տված սխալներից:

Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է:

Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ մեր խիզախ զինվոր:

Սիրելի՛ հայրենակիցներ

Պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:

Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի:
Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:

Սիրելի՛ հայրենակիցներ

Եկեք միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը:
Հավերժ փա՛ռք նահատակված քաջերին,

Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,

Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,

Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին,

Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:

Աստված պահապան մեր ազգին»։

Թիվ 1

Recent Posts

Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը։ Հպարտ…

2 mins ago

Բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հուլիսի 20-ից…

8 mins ago

Լույս է տեսել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը

ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն»…

10 mins ago

«Վերջին ամիսներին քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարել»․ Փաշինյան

Վերջին ամիսներին քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարել․ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել…

18 mins ago

«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների մասին

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Հայֆա և Կրայոտ քաղաքների ուղղությամբ:…

21 mins ago

Շոլցը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին…

34 mins ago