Լրահոս 24/7

Կանադան պատժամիջոցներ է կիրառել 40 ռուսաստանցիների նկատմամբ

Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների։ 

Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։

Կանադայի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում, որը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով  կանադական պատժամիջոցների հետ, ասվում է, որ, ցուցակում հայտնվել են «Լուկօյլ»-ի նախկին նախագահ Վագիտ Ալեքպերովը, «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը։ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովը, գեներալ Շարիպ Դելիմխանովը, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։ 

Կանադան նաև լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ 50 մլն կանադական դոլարի չափով (38,8 մլն դոլար): «Այսօր վարչապետը հայտարարեց Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ միջոցառումների և ներդրումների մասին, այդ թվում՝ լրացուցիչ 50 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին»,- ասվում է փաստաթղթում։ 

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

1 hour ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

6 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

7 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

7 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

8 hours ago