Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 երեխաների մասնակցությունը Երևանում մշակութային և ժամանցային միջոցառումներին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաների համար ամառային արձակուրդների շրջանակում երևանյան միջոցառումների անցկացումը:

Հուլիսի 31-ին Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի 60 երեխաներ ծրագրի շրջանակում այցելել են Հայաստանի Ազգային պատկերասրահ և մասնակցել պատկերասրահի ինտերակտիվ կրթական ծրագրին, այնուհետև այցելել են ‹‹Հաղթանակի›› զբոսայգի, Երևանի կենդանաբանական այգի, շրջել քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև եղել ‹‹Տաշիր›› պիցցայում և ‹‹Պոնչիկանոց››-ում։ Ծրագրի մեկնարկը տրվել է հուլիսի 26-ին:

Այս ընթացքում Երևան են այցելել Տավուշի մարզի Բաղանիս, Այգեպար, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արարատի մարզի Երասխ և Արմաշ գյուղերի երեխաները: Ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը: Այն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 3 միլիոն 600 հազար դրամ։

editors

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

7 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

10 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

11 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

11 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

11 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

11 hours ago