Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը մայիսի 9-ին հրապարակել է մի ռեպորտաժ, որում, ի թիվս այլ բաների, ցուցադրվում է սառնարանային մեքենա, որը, իբր, լցված է Ուկրաինայում զոհված ռուս զինվորների մարմիններով։
Կադրերում երևում են ռուսական բանակում օգտագործվող համազգեստի կտորներ, ինչպես նաև երևում է Ռուսաստանում արտադրված զրահաբաճկոնի պիտակը։
Հեռուստաալիքը պնդում է, որ զոհված զինվորների դիերով վագոնը նկարահանվել է Կիևի մարզում, և խոսքը մնացորդների մասին է, որոնց ռուսական կողմը չի պահանջել։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ուկրաինական պատերազմի սկզբից, որը տեւում է ավելի քան երկու ամիս, ընդամենը երկու անգամ է հայտնել ռուսական բանակի կորուստների մասին։ Վերջին անգամ նման բան եղել է մարտի 25-ին, այն ժամանակ ՊՆ-ն հայտնել է, որ զոհվել է 1351 մարդ, վիրավորվել՝ 3825-ը։ Ուկրաինական կողմը վստահեցնում է, որ հակառակորդի մարտական կորուստները, մայիսի 10-ի առավոտյան տվյալներով, կազմում են 25650 մարդ։
BBC-ի ռուսական ծառայությունը մայիսի 6-ին հայտնել է, որ բաց աղբյուրներում տեղեկություն է գտել Ուկրաինայի հետ պատերազմում 2120 ռուս զինվորի մահվան մասին։ Mediazona-ն, որը նաև տվյալներ է հավաքում Ուկրաինայում սպանված ռուս զինվորների մասին, մայիսի 6-ի դրությամբ գնահատել է 2099 կորուստ:
Աղբյուրը՝ Mezuza.io:
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, Թրամփի կողմից…
Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ»…
2024 թվականի ընթացքում ՀՀ ԶՈւ-ում զինծառայության հետ կապված մահվան 27 դեպք է արձանագրվել։ 2023 թվականին…
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Գլենդելում կազմակերպված հիշատակի…
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 26-ին կմասնակցի Հռոմի Պապի հուղարկավորության արարողությանը: Այս մասին տեղեկացրել է…
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…