Լրահոս 24/7

Նիդերլանդներում ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությունը պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը մեկնարկեց Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակության միության ներկայացմամբ:

Ելույթ է ունեցել Դրենցի թանգարանի տնօրեն  Հարրի Թյուպանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ այս եզակի ցուցադրությունը կնպաստի, որ Հայաստանի մշակույթը, արվեստն ավելի ճանաչելի ու հրապուրիչ դառնան Նիդերլանդների բարեկամ ժողովրդի համար: «Ցուցադրությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս և հիշեցնում ջերմ և պատմականորեն բարեկամական հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև»,-ասել է Փաշինյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:

Ներկայացված են ոսկյա և արծաթյա զարդեր ու գավաթներ, զենքեր, խեցեղեն, կենդանիների և ռազմիկների բրոնզե արձանիկներ:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

12 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

23 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

48 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago