

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդը հայտարարություն է տարածել․
«Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։ Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ եւ իմաստազուրկ փորձը եւ համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ունեն ազատ կամարտահայտության սահմանադրական իրավունք, եւ որեւէ մեկը, ոչ համալսարանում եւ ոչ էլ համալսարանից դուրս, չի կարող ազդել քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու, այդ թվում՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով երաշխավորված՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու նրանց իրավունքի եւ ազատության վրա։
Պաշտոնապես եւ ամենայն պատասխանատվությամբ արձանագրում ենք, որ Ագրարային համալսարանը ապաքաղաքական բուհ է, եւ մենք որեւէ պարագայում երբեւէ չենք սպասարկելու որեւէ քաղաքական ուժի շահերը։ Ագրարային համալսարանը պետական բուհ է, որը սպասարկում է Հայաստանի պետության եւ քաղաքացիների կրթական, գիտական, տնտեսական եւ ազգային շահերը։ Այս կամ այն քաղաքական ուժի, խմբի կամ խմբակի շահերի իրացման նպատակով Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման, ինչպես եղավ վերոնշյալ դեպքում։
ՀԱԱՀ Ուսանողական խորհուրդը քաղաքական տարբեր ճամբարների անունից հանդես եկող գործիչներին ու համակիրներին, լրագրողական համայնքին եւ շահակիցների լայն հանրությանը հրավիրում է համագործակցության մի բուհի հետ, որ վերջին տարիներին որակական թռիչք է կատարել ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության տարածաշրջանային կենտրոն դառնալու ճանապարհին։ Մեր երիտասարդական ավյունն ու թանկ ժամանակը եկեք օգտագործենք ուսման, աշխատանքի, գիտության զարգացման ու Հայրենիքի հզորացման համար»։
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…