Հայկ Մարությանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:
Խոր վշտով ընդունեցի հայ թատերարվեստի վարպետ Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը:
Նշանավոր թատերական ընտանիքի ավագ ներկայացուցիչը, Երեւանի պատվավոր քաղաքացին հեռացավ մեզանից՝ մեր քաղաքին կտակելով հարուստ մշակութային ժառանգություն:
Նրա բազմաթիվ բեմադրությունները տասնյակ տարիներ զարդարել են մայրաքաղաքի թատերական բեմերը՝ լրացնելով Հայ թատրոնի երկհազարամյա պատմության լուսավոր էջերը:
Ցավակցում եմ Երվանդ Ղազանչյանի հարազատներին, մտերիմներին և նրա արվեստի երկրպագուներին:
Երևանի քաղաքապետ՝
Հայկ Մարության