Լրահոս 24/7

Երբ բերանը չափ չի ունենում, ոտքերը պիտի պատրաստ լինեն ամեն պահի ծլկելու… | Դանիելյան

«Երբ բերանը չափ չի ունենում, ոտքերը պիտի պատրաստ լինեն ամեն պահի ծլկելու…

«Փրկիչ» լինելը անշնորհակալ գործ է` տրամադրվում ես, հավաքվում ես ու գնում փրկելու, իսկ «փրկվողները» չեն գալիս: Բայց ի՜նչ արած, եթե ժողովուրդը չի գալիս, ուրեմն հենց ժողովուրդն է «մեղավոր»,որ իրեն չեն փրկում, իսկ փրկելու համար անպայման պետք է իշխանություն լինես, թե չէ ո՞նց փրկես:

Երկրի տնտեսական, բարոյահոգեբանական, ռազմաքաղաքական ներուժը պառակտելու փորձ անելուց հետո, «փրկիչները» քանի օր տնից-տեղից կտրված լինելով, անհաջող փրկության օպերացիայից հետո իրենց «էրեխեքին երկրից դուրս հանգստանալու կտանենք, մի քիչ ցրվենք », «դե չեկան մարդիկ փրկվելու, ի՞նչ անենք, հո մանդատ վայր չե՞նք դնի» խոսքերով կգնան մի քիչ հանգստանան` կծլկեն, որ հետո գան «գործի» , իհարկե:

Իսկ ժողովրդին կմնա բանտերում կաշառքի գործարքի մեջ ներքաշված գաղափարական երիտասարդներ, ծերերին ծեծած մոլորյալներ, հիասթափված ծերեր, աշխատանքը թերի կատարած կամ չկատարած դասախոսներ, 1 աշակերտով սահմանամերձ դպրոցներ, փլատակ գործարաններ, ներքին թշնամանք և այլն….

Եթե համադրենք այս օրերին ծախսված մարդկային ու ֆինանսական ներուժը, որևէ գյուղում կարելի էր կառուցել սպորտային կենտրոն, արտադրամաս, ինովացիոն կրթական կենտրոն, տուրիստական կենտրոն…»,-գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

10 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

10 hours ago