Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ կհատկացնի Հայաստանի տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման, վերականգնման և նախագծման աշխատանքները իրականացնելու համար: Տվյալ նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Նախագծով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ պետական բյուջեով նախատեսված՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման միջոցառման շրջանակներում 2022 թվականին իրականացվող՝ ներկայացված հավելվածի և մի շարք շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Ընդհանուր առմամբ նախատեսվում է վերաբաշխման միջոցով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 4 միլիարդ 750 միլիոն դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 4 միլիարդ 536 միլիոն դրամ, նախագծման աշխատանքների համար՝ 76 միլիոն դրամ, փորձաքննական ծառայությունների համար՝ 16 միլիոն դրամ, և տեխնիկական հսկողության համար՝ 86 միլիոն դրամ, հեղինակային հսկողության համար՝ 30 միլիոն դրամ»,- ասաց ՏԿԵ նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ավարտական փուլում են Մ2 միջպետական նշանակության ճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17,7 կմ հատվածը, Մ2 միջպետական նաշանակության ճանապարհի Սարավան-Սարալանջ 16,9 կմ հատվածը, Վարդավանք-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13,1 հատվածը, Մ11 միջպետական նշանակության ճանապարհի Մարտունի-Աստղաձոր5,9 կմ հատվածը, Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման, Ալաշկերտ ավտոճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգման, Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
2022 թվականին մեկնարկում են հետևյալ աշխատանքները. Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ճանապարհի հիմնանորոգում, Այգավան – Եղեգնավան ավտոճանապարհի, Աղվանի- Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում :
Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի մարզում ճանապարհների նորոգման հետ կապված բավական մեծ ծավալ կա. աշխատանքներն սկսվել են ու շարունակվում են:
«Ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին ճանապարհների որակի առումով էական փոփոխություններ են արվել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհը այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ, սակայն արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգման արդյունքում էական որակական փոփոխություն կունենանք»,- ընդգծեց Փաշինյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…