Լրահոս 24/7

300 սփյուռքահայ մասնագետներ դիմել են ՀՀ պետական համակարգում աշխատանքի անցնելու համար

Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի դիմել են ծրագրին 31 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելգիա, Իրան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, Արգենտինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Իտալիա և այլն: Առաջին անգամ ծրագրին դիմել են Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և  Նոր Զելանդիայից: 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին մեկ տարի աշխատել Հայաստանի և Արցախի ավելի քան 25 գերատեսչություններում՝ բերելով իրենց փորձը, գիտելիքները, նախաձեռնելով  նոր ծրագրեր և սկսելով իրենց կարիերան հայրենիքում: Բոլոր դիմորդներն ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ  մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

Այս տարվա դիմորդներն ավարտել են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Հարվարդի, Բրադֆորդի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական, Կոլումբիայի, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանները: Ամենատարեց մասնագետը 77 տարեկան է, ծրագրին դիմողների միջին տարիքը 35 է: 

Ընտրված մասնագետները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն առցանց հարցազրույցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Վերջնական ընտրությունից հետո այս տարվա սեպտեմբերից 50 սփյուռքահայ մասնագետ կսկսեն իրենց աշխատանքը: ՀՀ կառավարությունը մասնագետների համար ձեռք է բերում ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), հատկացնում է կեցություն, նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ,  առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը: 

Ծրագիրն իրականացվում է արդեն 3-րդ անգամ: Նախորդ երկու տարիներին ծրագրի շրջանակներում 100-ից ավելի մասնագետներ սկսել են իրենց աշխատանքը Հայաստանի և Արցախի պետական համակարգում: Նրանց 70 տոկոսը հայրենադարձվելու որոշում է կայացրել: 

«իԳործ»-ը Հայաստանի պատմության մեջ միակ պետական ծրագիրն է, որը սփյուռքահայ մասնագետների հրավիրում է սեփական ներուժով փոխելու Հայաստանի կառավարման համակարգը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

6 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago