Լրահոս 24/7

ՄԻՊ Ք․ Գրիգորյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ, որում նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի օրվա առթիվ։

Մայիսի 15-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակությանը լայնորեն իրազեկել ընտանիքների խնդիրների մասին, ինչպես նաև քննարկման առարկա դարձնել ընտանիքների վրա անհամաչափ ազդեցություն ունեցող սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական գործընթացները։

Ընտանիքի կարևորագույն նշանակությունն ու պաշտպանության երաշխիքներն ամրագրված են մեր Սահմանադրությամբ։ Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը։

Մեր ազգային օրենսդրությամբ որդեգրված է ընտանիքը, մայրությունն ու մանկությունը պետական հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո պահելու սկզբունքային մոտեցումը։ Ուստի, պատահական չէ, որ մայիսի 15-ը մեր օրենսդրությամբ ևս նախատեսված է որպես Ընտանիքի օր։

Ընտանիքի, մայրության ու մանկության նկատմամբ հատուկ հոգածության հայկական ավանդույթները գալիս են դարերի խորքից։ Հայկական ընտանիքում մայրության ու կանանց հանդեպ եղել է առանձնակի հարգանք։ Սուրբ Գրիգոր Տաթևացու ժամանակներում «տուն» բառը ստացել էր «կին» նշանակությունը. «Առանց կնոջ՝ աւեր է տունն. և տան շինութիւն կինն է. և դարձեալ՝ զի առն քաղաք և գաւառ և տուն՝ կինն է… զայս սովորութիւն կալան այժմ և կոչեն զկինն տուն. Տուն ունի՞ս. Տուն առեա՞լ ես»։ Այսինքն, հայկական միջնադարում կինն անգամ նույնանում էր տուն հասկացության հետ։

Չնայած ընտանիքակենտրոն պետական քաղաքականությանը՝ մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան՝ սկսած ժողովրդագրական զարգացման բացասական միտումներից, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վիճակագրությամբ, աշխատանքի վայրում անչափահաս երեխաներ ունեցող մայրերի համար ոչ բավարար նպաստավոր պայմանների առկայությամբ, երեխաների ներդաշնակ զարգացման համար պետական ինստիտուտների ոչ բավարար կարողություններով, ընդհուպ մինչև ընտանիքում բռնության դեպքերի մտահոգիչ վիճակագրությունը։

Ընտանիքում բռնության դեպքերի զոհերի գերակշիռ մեծամասնությունը կանայք են, իսկ շատ դեպքերում երեխաները վկա են շարունակվող բռնությանը։ Բռնությունը զարգացման ու առաջընթացի հականիշն է։ Ուստի, պետական քաղաքականությունները պետք է միտված լինեն իրական խնդիրների ախտորոշմանն ու մտածված լուծումների ներդրմանը՝ լավագույնս օգտագործելով հասարակության բոլոր անդամների ջանքերը։ Փոխադարձ հարգանքի ու սիրո, փոխօգնության ու պատասխանատվության սկզբունքների վրա խարսխված ընտանիքը ներդաշնակ հասարակության և կայուն ու զարգացած պետության հիմքն է»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago