Լրահոս 24/7

Համավարակը և պատերազմն ի զորու չեղան պարալիզացնել երկիրը, իսկ ովքեր ջանում են դա անել, կհանդիպեն օրենքի կոշտ արձագանքին․ պատգամավոր

«Վերջին օրերին Ոստիկանության՝ հասարակական կարգի ապահովման ծառայությունների գործողություններին գնահատական տալու նպատակով ստիպված եմ կրկնել, որ քաղաքական իրավունքների իրացման սահմանն այլոց իրավունքներն են. քաղաքական իրավունքների իրացմամբ չեն կարող վտանգվել հանրային անվտանգությունը, մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։

Ըստ ընդդիմության լիդերների հայտարարության՝ այդ ակցիաների իրականացումը նպատակ է հետապնդում նաև պարալիզացնել բնականոն հանրային գործընթացները, ինչը հաստատվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում քաղաքական ակցիաների իրականացման եղանակներով։

Համավարակն ու պատերազմն ի զորու չեղան պարալիզացնել մեր երկիրը, իսկ նրանք, ովքեր ջանում են դա անել, հաստատ հանդիպելու են օրենքի և օրինականության կոշտ արձագանքին։

ՀՀ ոստիկանության՝ հասարակական կարգի ապահովման ծառայությունների գործողությունները գնահատում եմ իրավաչափ, հանդուրժողական և արհեստավարժ։

Ոստիկանությունը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է պահպանել հասարակական կարգը՝ ապահովելով մարդկանց իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի, երթևեկության, անվտանգության և այլն։

Ոստիկանության գործողությունները դեռևս կոշտ չեն, և հույս ունեմ՝ այդքանով հանդերձ կկանխեն հետագա իրավախախտումները և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարման դեպքերը»,- գրել է  ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Թիվ 1

Recent Posts

Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածի…

11 mins ago

Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության…

33 mins ago

Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մասնակցել է ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Բաթլեր…

1 hour ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ…

2 hours ago

Շենավանի հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ փրկարար ծառայությունն իրազեկում է՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական…

2 hours ago

Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի կողմից ստեղծված…

3 hours ago