Իսպանիան ՆԱՏՕ-ի առջեւ պարտավորություն կստանձնի կրկնապատկել իր պաշտպանական ծախսերը, որպեսզի դրանք հասցնի երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսին ոչ ուշ, քան 2030 թվականը: Այս մասին հայտնել է «El Pais» պարբերականը։
Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսն ավելի վաղ խոստացել էր, որ երկիրը կհասնի այդ նպատակին, սակայն չի հստակեցրել, թե երբ դա կարող է տեղի ունենալ: Հրատարակության վարկածով՝ հունիսին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Իսպանիայի իշխանություններն այդ մասին պաշտոնապես կհայտարարեն:
Կառավարության հաշվարկների համաձայն՝ նշված նպատակը կիրականանա 2030 թվականից ոչ ուշ, թեեւ կարող է ավելի շուտ տեղի ունենալ՝ 2028 կամ 2029 թվականներին՝ կախված ՀՆԱ-ի դինամիկայից:
Անցյալ տարի Իսպանիայի պաշտպանական ծախսերը կազմել է €12,2 մլրդ, այսինքն՝ մի փոքր ավելի, քան ՀՆԱ-ի 1%-ը։
2014 թվականին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պահանջով դաշինքի երկրները պարտավորվել են մինչեւ 2024 թվականը իրենց ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսին, սակայն 2021 թվականին այդ նշագծին հասել են դաշինքի 30-ից միայն 10 պետություններ:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…