Լրահոս 24/7

Փոխոստիկանապետն արձանագրում է՝ ոստիկանությունն այս օրերին չի կիրառել որևէ հատուկ միջոց

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադառնալով ընդդիմության ակցիաներին հայտարարել է՝  ո՛չ քաղաքը, ո՛չ որևէ պետական կառույց պարալիզացված չէ: 

«Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները: Եվ պատվով պետք է նշեմ, որ մինչև օրս իրականացված բոլոր գործողությունները, դրանց զգալի մասն իրականացվել են օրենքի շրջանակներում»,- ասել է Ֆիդանյանը:

Նա կարևոր է հարամել ընդգծել, որ արդեն մոտ 20 օր է, ինչ նման գործողություններ են կամ, ինչպես մասնակիցներն են նշում, անհնազանդության գործողություններ են, սակայն ոստիկանության կողմից գեթ մեկ անգամ չի կիրառվել որևէ հատուկ միջոց, բացառությամբ մեկ դեպքի, երբ հատուկ միջոցները եղել են ընդամենը վահանները:

«Խոսքս վերաբերում է այն ձևակերպումներին, երբ որոշ անձինք պարբերաբար հիշատակում կամ փորձում են ներկայացնել, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում»,- նշել է Արա Ֆիդանյանը:

Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 minutes ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 minutes ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

1 hour ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

2 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

2 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

4 hours ago