Լրահոս 24/7

«Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի սաները հյուրընկալվել են ՄԻՊ աշխատակազմում

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 17-ին հյուրընկալել է «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի սաներին և նրանց հետ զրուցել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ պաշտպանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ Կոնվենցիոն մանդատով օժտված գործառույթը։

Պաշտպանը նաև անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը՝ հավելելով, որ երեխայի լավագույն շահին միտված որոշումների կայացման գործընթացում առանցքային նշանակություն ունի նրանց հետ չմիջնորդավորված հաղորդակցությունը։

Հաջորդիվ, երեխաներն իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրույց են ունեցել Պաշտպանի հետ։

Մասնավորապես՝ քննարկվել են երեխայի աշխատանքի իրավունքը, բուլինգի հասկացությունը և տեսակները, ինչպես նաև կրթություն ստանալու իրավունքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է եղել նաև սոցիալական ցանցերում երեխաների ակտիվությանը և նրանց անձնական տվյալների պաշտպանվածությանը, ինչպես նաև կիբերբուլինգի անթույլատրելիությանն ու այլ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումները բացառելու անհրաժեշտությանը։

Ամփոփելով հանդիպումը՝ Պաշտպան Գրիգորյանը երիտասարդ հյուրերին տեղեկացրել է նաև Պաշտպանին կից երիտասարդական խորհրդի ձևավորման նպատակի մասին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն խորհրդի աշխատանքների կազմակերպմանը։

Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 minutes ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 minutes ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

1 hour ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

2 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

2 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

4 hours ago